ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը հույս Է հայտնել, որ ԱՄՆ մուսուլմանական մի շարք երկրների քաղաքացիների մուտքի արգելքը շուտով կչեղարկվի, հայտնում է Boston Herald-ը:
Գլխավոր քարտուղարը հույս է հայտնել, որ դա տեղի կունենա «հնարավորինս շուտ»: Գուտերիշի համոզմամբ՝ սահմանված միջոցները հազիվ թե թույլ տան արդյունավետ կերպով ԱՄՆ-ը պաշտպանել ահաբեկչական սպառնալիքից: